Ֆրանսիան պատասխանում է Փարիզի դեմ պատժամիջոցների ԱՄՆ ծրագրերին
Փարիզի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նախագիծն անընդունելի է, հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը:
«Դրանց ներմուծման դեպքում, ԵՄ-ն պատրաստ է տալ «խիստ պատասխան»», - ավելացրել է Լը Մերը:
Ըստ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի զեկույցի, Ֆրանսիան վարում է խտրական քաղաքականություն ամերիկյան թվային ընկերությունների դեմ, ի պատասխան դրան՝ Վաշինգտոնը կարող է տուրքեր սահմանել ֆրանսիական ապրանքների նկատմամբ մինչև 100% տոկոսադրույքով՝ մինչև 2,4 մլրդ դոլար: Այն կվերաբերվի ֆրանսիական պանրին, կոսմետիկային, գինուն և այլն։
«Մենք կտեսնենք, թե ինչպիսին կլինեն վերջնական որոշումները, բայց նախագիծը, որը կարող է իրականացվել 30 օրվա ընթացքում, այն վարքագիծը չէ, որը մենք ակնկալում ենք ԱՄՆ-ից` իրենց հիմնական դաշնակցի՝ Ֆրանսիային և առհասարակ Եվրոպայի նկատմամբ», - ասել է Լե Մերը։
Ինչպես գրում է Ria-ն, հուլիսի կեսերին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց ծառայությունների հարկման մասին օրենք թվային խոշոր ընկերությունների համար, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը:
Թրամփ ն էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ մամուլի ասուլիսին հայտարարեց, որ եթե ինչ-որ մեկը պետք է օգուտ ստանա ամերիկյան ընկերություններից, ապա այն լինելու է ԱՄՆ-ը, այլ ոչ թե Ֆրանսիան։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն ֆրանսիական պանրի, կոսմետիկայի նկատմամբ 2,4 միլիարդ դոլար արժողությամբ տուրքեր կարող է սահմանել