«Իրատես». Փաշինյանի հանդիպման ժամանակ ԱՄՆ դեսպանը հեռացել է անգլիական ձևով` առանց հրաժեշտի
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունները` Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին, արևմտյան վեկտորի հետ սկսել են լուրջ խնդիրներ ունենալ: ԱՄՆ դեսպանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ դիվանագիտական լուռ սկանդալ է գրանցվել. տիկին դեսպանը հեռացել է անգլիական ձևով` առանց հրաժեշտի:
Ավելի ծանր են հարաբերությունները անգլիական «գետնին» վրա. ոչ Հայաստանը Միացյալ թագավորությունում (ՄԹ) դեսպան ունի, ոչ էլ ՄԹ-ն` Հայաստանում: Ավելին` ժամանակներ առաջ Մեծ Բրիտանիա այցելած Զոհրապ Մնացականյանը չի հանդիպել ՄԹ արտգործնախարարի հետ։ Բավարարվել է եվրոպական հարցերով նախարարի հետ հանդիպմամբ: Ոմանք դա բացատրում են նաև արքայական ընտանիքի հետ բավականին ջերմ հարաբերություններ ունեցող Արմեն Սարգսյանի նկատմամբ իշխանությունների փափուկ ռեպրեսիայի քաղաքականությամբ, որով վերջինիս թույլ չեն տալիս իրականացնել առանց այն էլ չունեցած լիազորությունները: Ի դեպ, առժամանակ առաջ` Արմեն Սարգսյանի հետ հոգևոր գերագույն խորհրդի նշանակված հանդիպումն անգամ իշխանությունները չեղարկել են` հասկացնելով, որ նրա ներկայությունն այնտեղ անցանկալի է: Իսկ սպասվող սահմանադրական փոփոխություններով նրան ևս անգլիական հրաժեշտ կտան»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում