Փաստաբանը միջնորդեց վերացնել Խաչատուրովի նկատմամբ սահմանահատումների արգելքը
Մարտի մեկի գործով այսօր մեկնարկած նիստում մինչ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը ներկայացնում էր միջնորդություն խափանմա միջոցը՝ ստորագրություն Հայաստանից չհեռանալու մասին փոխելու վերաբերյալ, առարկեց տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։
«Իմ առարկությունը կայանում է նրանում, որ կոնկրետ նյութին անդրադառնան, ամեն ինչ խոսում է այն մասին, որ դատական նիստը արհեստական ձգձգելու նպատակ են հետապնդում, դրա համար օգտագործում են օրինական ու անօրինական բոլոր միջոցները»,-հայտարարեց Սաֆարյանը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը ընդհատեղ Սաֆարյանին, ասաց՝ առարկությունը չի ընդունվում, դատարանը նրան խոսելու հնարավորություն կտա։
Միհրան Պողոսյանը շարունակեց, որ Խաչատուրովի պարագայում եղել է սահմանահատումների անօրինական արգելք, ինչի հետևանքով խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված Յ. Խաչատուրովի ազատ տեղաշարժի իրավունքը, մինչդեռ այդ ժամանակ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել գրավը, ինչի պարագայում չի արգելվում սահմանահատում կատարել։
Փաստաբանը միջնորդեց վերացնել Խաչատուրովի նկատմամբ սահմանահատումների արգելքը։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյանն Աշոտ Կարապետյանի մահը մարտի 1-ի քրգորի հետ կապելը ստորություն է համարում
- Լևոն Քոչարյան. Ուզում եմ հիասթափեցնել
- Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը
- «Արան դու ես». Քոչարյանի դատական նիստում վիճեցին փաստաբանն ու դատախազը
- Դատարանը մերժեց Քոչարյանի գործով դատախազին բացարկ հայտնելու պաշտպանների միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան