ԱԺ-ն քննարկում է Էրիկ Գրիգորյանին անվստահություն հայտնելու հարցը
«Կառավարության քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանը, վերականգնմանն ու ողջամիտ օգտագործմանը։ Այս առումով կառավարության համար հիմնական խնդիր է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի և մասնավորապես օդի, կլիմայի, ջրի, հողերի, բուսական և կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցությունները, բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը և ապօրինի օգտագործումը, ապահովել կանխարգելման միջոցառումների իրականացումը»,- այս մասին այսօր ԱԺ-ում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության հարցապնդմանը, այն է՝ անվստահություն հայտնել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։
Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականությանն անդրադառնալիս Ավինյանը նշեց, որ այն ուղղված է թափանցիկության ու հանրության առջև հաշվետվողականության ապահովմանը։
«Մենք նախաձեռնել ենք ոլորտի զարգացման ռազմավարության մշակում, որը հիմնված է լինելու այն դիագնոստիկայի վրա, որը էս պահին իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Բացի այդ, ընդերքօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները նվազեցնելու նպատակով կառավարությունը նախաձեռնել է ոլորտի կայուն հեռանկարային կառավարմանը միտված մի շարք ծրագրեր։
Շրջակա միջավայրին պատճառված վնասի հետևանքով բնակչության առողջությանը պատճառված վնասների ուսումնասիրությունների վերաբերյալ կուզենայի նշել, որ առողջապահության նախարարության կողմից շարունակաբար իրականացվում են բնակչության առողջության ցուցանիշների աճի և նվազման միտումները բացահայտելու նպատակով վերլուծություններ։
Անտառվերականգնման աշխատանքներին անդրադառնալով՝ պետք է նշեմ, որ 2020 թվականին կտնկվի 10 մլն ծառ»,- նշեց Տիգրան Ավինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան