Արթուր Դանիելյան.Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա
Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել էր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը։
«Սարգսյանին մեղադրում են ինչ-որ ծառայողական դիզելի չեկերի վատնման մեջ: Հենց հիմա որոշում են կալանավորել, թե ոչ:
Հիմա մոտավոր պատկերացրեք, ինչ վիճակի մեջ է էս ապուշը հայտնվել Բրատիսլավայում կայանալիք հանդիպման շեմին, որ իր վերջին ու կարևորագույն խաղաքարտը հիմա է օգտագործում»,-գրել էր նա։
Քիչ առաջ ՀՔԾ-ն տարածեց հայտարարություն, ըստ որի՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան