Երևանում անցկացվել է անվասայլակով բասկետբոլի բաց առաջնություն
Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում անցկացվել է անվասայլակով բասկետբոլի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցել են 4 թիմեր:
Առաջին տեղը զբաղեցրել է Իրանի «Ֆիրուզ» թիմը, իսկ Հայաստանը ներկայացնող ԲԿՄԱ-ն դարձել է արծաթե մեդալակիր: Երրորդ տեղը գրավել է վրացական «Թբիլիսի» թիմը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ ԱԻՆ-ը չորրորդն էր:
Առաջնությունը կազմակերպվել է ՄԱԿ-ի կողմից ընդունված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա (դեկտեմբերի 3) առթիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում