Նախարարությանը հայտնի չէ՝ ովքեր են զբաղվել որդեգրմամբ. Զարուհի Բաթոյան
«Երեխաների որդեգրման գործըթացը մեր տիրույթում չէ, մենք ընդամենը իրականացնում ենք երեխաների խնամքը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով հայ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:
Բաթոյանի խոսքով, որդեգրման դեպքերը միջգերատեսչական խնդիր են. «Այն բողոքներն ու ահազանգերը, որ ստանում ենք, ուղղորդում ենք իրավապահ մարմիններին։ Ցանկացած խնդիր, որը մեզ կասկածելի է թվացել, տեղեկությունը տրամադրել ենք իրավապահ մարմիններին»։
Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի՝ օրերս տարածած հայտարարությանը, ըստ որի՝ 43-ամյա կինը, օգտվելով երեխայի խնամքը ստանձնելու ցանկություն հայտնած անձանց՝ որդեգրման գործընթացից անտեղյակ լինելու հանգամանքից, նախաձեռնել է օտարերկրացիների կողմից Հայաստանի մանկատներում գտնվող առողջ երեխաների որդեգրումը, Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախարարությանը հայտնի չէ՝ ովքեր են զբաղվել որդեգրմամբ։
«Դա միջգերատեսչական և բազմաոլորտային խնդիր է։ Այստեղ կապ ունեն և՛ կենսաբանական ծնողները, և՛ ծննդատները, և՛ թե տեղական ինքնակառավարաման մարմինները։ Դա մեծ համագործակցող ցանց է, որտեղ ցանկացած ոլորտում կարող է լինել խնդիր։ Սա նաև դրանով է բարդ, բայց մենք ձեռնամուխ ենք եղել այդ գործին, որպեսզի ուսումնասիրենք և լուծենք խնդիրը, ինչի արդյունքում կկարողանանք նաև համակարգային լուծումներ գտնել»,- նշեց Զարուհի Բաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել
- 12 ծննդկանների հակել են որդեգրման նպատակով իրենց երեխաներից հրաժարվելուն. Նոր մանրամասներ
- ՔԿ. Երեխաների ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործով ձերբակալված կա
- Ոստիկանությունը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի մասին
- ՀԺ-ն հապարակում է ապօրինի որդեգրումներին մասնակից ՊՈԱԿ-ների անունները
- Հետհայացք ԱԱԾ-ի՝ երեխաների որդեգրման սկանդալային հայտարարության հետ կապված
- Լրագրողները Միրզոյանին հիշեցրին 1 տարի առաջվա հայտարարությունը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին
- ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան