Թրյուդոն, Մակրոնն ու Ջոնսոնը «դավադրաբար» բամբասել են Թրամփից
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող աշխարհի առաջնորդները դավադրաբար ծիծաղում են, երբ ակնհայտորեն քննարկում են Դոնալդ Թրամփին՝ նախօրեին Բուքինգհեմյան պալատում ընդունելության ժամանակ։ ինչպես գրում է independent-ը, Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կարծես, մեկնաբանություն են միջազգային դիվանագիտությանը ԱՄՆ-ի առաջնորդի տարբերվող մոտեցումների վերաբերյալ: Զրույցին մասնակցում են նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ու Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն և Ելիզավետա թագուհու դուստրը՝ արքայադուստ Աննը։
Առաջնորդների խոսակցության որոշ հատվածներ արձանագրել է մի փոքր հեռվում գտնվող տեսախցիկը։
Ջոնսոնին կարելի է տեսնել, որ ժպտալով դիմում է Մակրոնին՝ հարցնելով. «Արդյո՞ք դրա համար ուշացար», որին միջամտում է Կանադայի վարչապետն ու ասում, որ նա ուշացավ, քանի որ նա (Թրամփը) 40 րոպեանոց ասուլիս էր տալիս։
Այնուհետև լսվում է Մակրոնի խոսքերը՝ «Այո, այո, այո, նա հայտարարեց ...»: Այնուհետ լսելի է Կանադայի վարչապետը, որն ասում է «դուք պարզապես տեսնեիք՝ նրա թիմի բերանը բաց էր մնացել»:
Թեև զրուցակիցներից ոչ մեկը չի տալիս Թրամփի անունը, սակայն, նշվում է, որ վստահաբար, առաջնորդները հենց ԱՄՆ նախագահին էին քննարկում։
Ամերիկացի կոնգրեսական Բրենդան Բոյլեն տեսանյութի մասին ասել է, որ դա ամենևին էլ զարմանալի չէ ու ինքն անձամբ է հանդիպել այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր ծիծաղում են, թե ինչ է նշանակում հանդիպել Դոնալդ Թրամփի հետ:
Հարակից հրապարակումներ`
- «Մահացե՞լ է» արդյոք ՆԱՏՕ-ն
- Մակրոն. ԱՄՆ-ին պատասխանը կլինի համաեվրոպական
- Էրդողանը շանտաժի է ենթարկում Եվրոպային