Նիկիտա Միխալկովը հրաժարվել է Ալլա Պուգաչովային նկարահանել ֆիլմում
Ռուս հայտնի ռեժիսոր Նիկիտա Միխալկովը կրկին մերժել է երգչուհի Ալլա Պուգաչովայի խնդրանքը նկարահանել իրեն ֆիլմում: Երգչուհին պատմել է, որ նախկինում ռեժիսորը խոստացել էր նկարահանել իրեն զավեշտական ծեր կնոջ կերպարում: Այս մասին գրում է kulturomania.ru-ն:
«Իսկ ես երբ նրան հիշեցրեցի, նա ինձ ասաց. «Դու նախ ծերացիր, հետո նոր ինձ հիշեցրու»»,- Պուգաչովան փոխանցել է Միխալկովի խոսքերը:
Միևնույն ժամանակ Պրիմադոննան չի համաձայնվել ռեժիսորի հետ: Նա կարծում է, որ գրիմի ժամանակակից տեխնիկան կարող է իրեն ինչպես ծեր կին, այնպես էլ երիտասարդ աղջիկ «դարձնել»: Պուգաչովան հստակեցրել է, որ պատրաստ է կոմեդիայում խաղալ ցանկացած այդ դերերից:
Միխալկովն իր հերթին գովել է Պուգաչովային նրա համար, որ նա «մնում է նույնքան գեղեցիկ, երիտասարդ և տաղանդավոր, ինչպես միշտ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան