Քաղաքական 12:40 04/12/2019 Հայաստան

Ռուսաստանը հավասարակշռում է Հայաստանին ու Ադրբեջանին՝ մեկին վարկով, մյուսին՝ կանխիկով

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ տարբեր զարգացումներով են անցել։ Որոշակի վայրուվերումներից հետո այժմ տպավորությունն այն է, որ Ռուսաստանի մտադրությունն է երկու երկրների հետ էլ ունենալ բարիդրացիական, լավ, և նաև ռազմավարական հարաբերություններ՝ փորձելով այսպես կոչված «հավասարակշռված հեռավորություն» պահել երկուսից։ Խնդիրն այն է, որ այդ ցանկալի հավասարկշությունը գտնելն այնքան էլ դյուրին չէ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա թշնամական հարաբերությունները։ Եթե Ռուսաստանը ցանկանում է երկու երկրներին բերել նույն «հեռավորության» վրա կամ, այլ կերպ ասած, երկուսի հետ էլ ունենալ նույն կարգի ու որակի հարաբերություններ, ապա պահանջվում է որոշակի վերձևակերպումներ երկկողմ հարաբերություններում։

Հավասարակշռման կետին հասնելու համար Ռուսաստանը ստիպված պետք է Հայաստանին որոշակիորեն «հեռացնի» իրենից և ջանքեր գործադրի Ադրբեջանին մերձեցնելու համար։ Այս տեղաշարժերը հատկապես զգայուն են ԼՂ հիմնախնդրի համատեքստում, որտեղ Ռուսաստանը փորձում է ներկայանալ որպես անկողմնակալ միջնորդ, ով հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերից բացի կողմերին «բարեկամաբար» տրամադրում է սպառազինություն՝ մեկին վարկով, մյուսին կանխիկով։

Հավասարակշռման հերթական դրսևորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ դեկտեմբերի 2-3-ին Բաքու կատարած պաշտոնական այցը։ Նոյեմբերին նա Երևանում էր։ Երկու այցերի դեպքում քննարկման հիմնական թեմաներից, երկկողմ հարաբերություններից զատ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներն էին։ Բաքվում նախարար Լավրովը նախ հանդիպեց նախագահ Ալիևի հետ։ Ակիևը, անդրադառնալով ԼՂ հարցին, Լավրովին դժգոհեց, որ հակամարտության կարգավորման հարցում տեսանելի արդյունքներ չկան և որ դրա պատճառը «Հայաստանի ղեկավարությունն է» ու «Ղարաբաղը Հայաստանն է» հայտարարությունը: Լավրովը համաձայնեց Ալիևի հետ, թե պետք է խուսափել հակասող հռետորաբանությունից։

Դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները հանդես եկան մամուլի ասուլիսով։ Նախարար Մամեդյարովը ռուս-ադրբեջանական հարաբերությունները գնահատեց որպես ռազմավարական համագործակցության հաջողված և ուսանելի օրինակ։ Սերգեյ Լավրովը փոխադարձեց նույնատիպ որակավորումներով՝ երկու երկրների միջև հարաբերությունները բնութագրելով որպես ռազմավարական և վստահելի։ 

ԼՂ հակամարտության մասով Ադրբեջանի նախարարը կարևորեց բանակցային առաջընթացը՝ փուլային եղանակով։ Լավրովը զգուշավոր նշեց, որ փոխզիջման հնարավորություն կա և հույս հայտնեց, որ արդյունքներ կլինեն։ Պատասխանելով այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Բրատիսլավայում Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին հարցին՝ Մամեդյարովը կարևորեց «առարկայական բանակցությունները» և հույս հայտնեց,  թե այսօր կկարողանան սկսել այդ բանակցությունները։ Նախարար Լավրովն այսօր Բրատիսլավայում հնգակողմ փաստաթուղթ ընդունելու հնարավորություն էր տեսնում՝ Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։

Հարցին, որ Հայաստանի վարչապետը կոչ է արել ՀԱՊԿ երկրներին զենք չվաճառել Ադրբեջանին, Ռուսաստանի ԱԳ նախարարը տվել է նույն ստանդարտ պատասխանը, որ ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ համապատասխանում է իրավական նորմերին և հաշվի է առնում տարածաշրջանային բալանսը։ Ասուլիսից ևս մի հետաքրքրիր նյուանս՝ երկու նախարարներն էլ կարևորել են անցած շաբաթ Մեհրիբան Ալիևայի այցը Մոսկվա։ Ադրբեջանի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի այս այցը առանձնակի նշանակություն ունի Ադրբեջանում վերջին շրջանում տեղ գտած ներքաղաքական զարգացումների ֆոնի վրա։  

Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այս այցը կարելի է անվանել հերթական: Ռազմավարական գործընկերների միջև հերթական բարձրաստիճան այցն է, որի ընթացքում վերահաստատվեցին փոխադարձ հանձառությունները։ Սակայն հենց այդ «հերթական» լինելն է, որ հարցեր է առաջացնում։ Արդյո՞ք Ռուսաստանին հաջողվել է գտնել Հայաստանի և Ադրբեջանի հետ հավասարկշռված քաղաքականություն վարելու ճիշտ կետը, որից գուցե երկուսն էլ բավարարված չեն, բայց ստիպված են ընդունել։ Այս պարագայում Ռուսաստանը ձգտելու է վերահսկելի պահել Հարավային Կովկասում իր արդեն երկու ռազմավարական գործընկերներին և փորձել ապահովել հարաբերական կայունություն։ Սակայն մյուս կողմից Ադրբեջանի, նաև Թուրքիայի հետ մերձեցման Ռուսաստանի քաղաքականությունը կարող է բնական մտահոգություններ առաջացնել Հայաստանում՝ ստիպելով նրան կա՛մ փնտրել անվանգության լրացուցիչ երաշախավորի, կա՛մ Ադրբեջանի մրցակցությանը դիմանալու համար էլ ավելի սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Երկու տարբերակն էլ կարող է հայաստանյան հանրության մեջ առաջացնել որոշակի հակառուսական տրամադրվածություն, որը փարատելու համար ռուսական կողմից բավարար չէ նշել, որ Ադրբեջանին ահռելի քանակությամբ սպառազինության  վաճառքն իրավաչափ ու հավասարակշռված է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}