Վարուժան Չիլինգարյան. Այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, ժողովրդին տանում է դեպի տկարացում
Վարուժան Չիլինգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Յստակօրէն կարելի է տեսնել թէ այն ինչ որ այսօրուան իշխանութիւնները կ՚ընեն Հայաստանի մէջ, Հայ ժողովուրդը կը տանի դէպի յաւելեալ երկբեղկում և հետևաբար դէպի տկարացում։
Իրենք շատ լաւ գիտեն որ Սփիւռքի մեծագոյն զանգուածը դժուար թէ իր ամենահզօր քարտը գործածէ , որը այսօրուան իշխանութեան ամէն ձևով պօյքօթաժն է…
Բայց վարչապետը իր շուրջիններով կարծէք ոգի ի բռին լծուած է մղելու մեզի որ այդ քայլին դիմենք։
և կատարուի իրենցմէ պահանջուածը …որ ժողովուրդի պարակտումն է և արտագին թշնամիին դիմաց ծունկի գալը…
Հիմա կը մնայ գիտնալ թէ այս բոլորը դիտմա՞մբ է որ կ՚ընեն, թէ պարզ քաղաքական յիմարութիւն է…
Ըսեր էի, նորէն կըսեմ…
Վարչակարգին դիտանկիւնէն դիտուած,լաւագոյն ելքը Արայիկի նման խնդրայարոյց և անընդունելի դէմքերը զոհելն է , գոնէ Սփիւռք-Հայաստան միասնութիւնը փրկելու համար…
Եթէ երբէք այդ է իրենց նպատակը…»։