Վարչապետը՝ նվիրած «ԿամԱզ»-ների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, Երևանում աղբի հետ կապված իրավիճակը, «բնական աղետի նման բան էր» և անտրամաբանական կլինի բնական աղետը հաղթահարելու գործում մերժվի որևէ մեկի օգնությունը: Նա նման կարծիքը հայտնեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով քաղաքապետարանին «ԿամԱզ»-ներ նվիրելու շուրջ ստեղծված քննադատությունների մասին հարցին:
«Երբ քաղաքում բնական աղետ է, ինչ որ մեկն առաջարկում է կամ չի առաջարկում այդ բնական աղետը հաղթահարելու գործում օգնություն, անտրամաբանական կլինի, որ որևէ օգնություն մերժվի:
Նույնն էր, որ ջրհեղեղ լիներ, ենթադրենք որևէ մեկը ջուր քաշող մեքենա առաջարկեր, ասեինք՝ եկեք կողմոնորշվենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մտահոգություններին, որ կոռուպցիոն երևույթ կարող է լինել, շահերի բախում, կառավարության ղեկավարն ասաց, թե նվիրատվությունից առաջ, թե հետո Սամվել Ալեքսանյանին և նրա ընտանիքին պատկանող ընկերություններում կատարվել են գործողություններ: Օրինակ, սեփականաշնորհված մի մանկապարտեզ հետ է վերցրել Երևանի քաղաքապետարանն ու վերադարձրել համայնքին:
«Երկրորդ՝ նրա ընտանիքին պատկանող մի շինարարության կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը շատ խոշոր տուգանք է գրել: Օպերայի շրջակայքում նույն մարդն ուներ սրճարան, որն ապամոնտաժված սրճարանների թվում էր»,- օրինակներ բերեց վարչապետը:
Նա նշեց, որ թերևս այս համատեքստում պետք է հասկանալ, թե նման կարգի հարաբերություններն ինչպես են կարգավորվում աշխարհի այլ քաղաքներում, գուցե նման դեպքերին և իրավիճակներին տան կոնկրետ իրավական կարգավորումներ:
Հարակից հրապարակումներ`
- «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է ԿամԱԶ-ների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծել
- «168 Ժամ». Արդյոք ովքեր են… «Կամազ»-ների «նվիրատուները»
- «ԿամԱԶ»-ների գործով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ չի զբաղվում, բայց խոստանում է զբաղվել
- Դատախազությունը ԿամԱԶ-ների մասին հրապարակումներն ուսումնասիրում է
- Կամազին կարելի է, իսկ սև քաղաքացուն՝ չի կարելի
- Գագիկ Խաչատրյանը «ԿամԱԶ» չի նվիրաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան