10 մլն դրամ գրավի դիմաց Արա Վարդանյանն ազատ արձակվեց. «Գնում եմ տուն» (Լրացված)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը, ով այս պահին կալանավորված է, 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Panorama.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու փաստաբանների դիմումը բավարարել է դատավոր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ի նիստում վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը չէր բավարարել Վարդանյանի փաստաբանների բողոքն ու ազատ չէր արձակել Արա Վարդանյանին։
Թե Վարդանյանը, թե նրա փաստաբանները պնդում են, որ հիմնադրամի նախկին ղեկավարի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Ավելի ուշ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար հրապարակեց ու գրեց. «Գնում եմ տուն։ Շնորհակալ եմ բոլորին»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Վարդանյանն ազատ չարձակվեց կալանքից
- Այս ամենի պատճառը Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է.փաստաբան
- Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել
- Արա Վարդանյան. Մեզ հասցրել են մի իրավիճակի, ուր ստիպված ես ուրախանալ աբսուրդի հասած իրողությունների վրա
- Փաստաբան. Արա Վարդանյանը հիմնադրամի որևէ միջոց չի վատնել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան