Հրաժարականի հարց օրակարգում չկա
«Իրավապահները, իրավապաշտանները կտան այդ գնահատականները, իմ ունեցած տեղեկություններով դա եղել է համաչափ, մնացածն արդեն համապատասխան մարմիններն՝ ըստ բողոքների ու հայտարարություների»,- լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք ոստիկանության գործողությունները նախօրեին իր հետ հանդիպում պահանջող ՀՅԴ երիտասարդների նկատմամբ:
Հարցին, թե ինչո՞ւ դուք երեկ չիջաք նրանց հետ հանդիպման, նախարարը պատասխանեց. «Շատ հստակ էր, և այսօր ՀՅԴ երիտասարդական կառույցի ներկայացուցչի պահվածքը ցույց տվեց, որ իրենց համար այդքան հետաքրքիր չեն քննարկումները, որքան այն պահվածքը, որ այսօր կար և քաղաքական որոշակի շահարկումները: Մենք ունեինք տեղեկություն, որ նման մի բան պետք է տեղի ուներ այդ հանդիպման ժամանակ, դրա համար մենք իրենց հրավիրել էինք այս հարթակներին»:
Նա նշեց, որ այլ թեմաներով էլ քննարկումներ լինելու են, քննարկումները բաց են:
«Սա կեղծ օրակարգ է, որոշակի քաղաքական ուժի վերակենդանացման փորձեր են: Կարծում եմ՝ սրանք լավ փորձեր չեն ու լավ օրակարգ չէ իրենց համար»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե երիտասարդների օրակարգում ձեր հրաժարականի հարցն է, միտք ունե՞ք, թե՞ ոչ, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Նման հարց օրակարգում չկա»:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի քունը խանգարվել է
- Բագրատ Եսայան. ՀՅԴ երիտասարդների հանդիպման պահանջը փորձ է արվում ուժով ճնշել
- Ոստիկանական բաժանմունքներից բաց թողեցին բերման ենթարկված երիտասարդներին (լրացված)
- ՀՅԴ երիտասարդները փորձում են ներխուժել ԿԳՄՍ նախարարության շենք
- ՀՅԴ երիտասարդները սպասում են նախարար Արայիկ Հարությունյանին
- ԿԳՄՍ նախարարություն. Արայիկ Հարությունյան-ՀՅԴ հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա
- ՀՅԴ երիտասարդները վաղը կհանդիպեն Արայիկ Հարությունյանին
- ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջներ է ներկայացրել
- Նստացույց արած ՀՅԴ երիտասարդները կանցնեն այլ գործողությունների
- ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան