ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները` նախնական 3% կանխավճարով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է լավագույն պայմաններ հիփոթեքային վարկ ձևակերպելու համար: Կանխավճար կատարելով գնված բնակարանի արժեքի սկսած 3%-ի չափով` հաճախորդները հեշտությամբ կկարողանան դառնալ անշարժ գույքի երջանիկ սեփականատերեր, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:
ՎՏԲ-Հայաստան Բանկից մանրամասնում են, որ առաջարկում են հիփոթեքային վարկեր՝ տարբեր ծրագրերի շրջանակներում.
• անշարժ գույքի ձեռքբերում կառուցապատողներից,
• անշարժ գույքի ձեռքբերում երկրորդային շուկայից,
• անշարժ գույքի ձեռքբերում «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրով,
• վերանորոգման աշխատանքների իրականացում,
• կառուցման իրականացում:
ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեկային վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկի վերաբերյալ նախնական որոշում կայացվում է 1.5 աշխատանքային օրվա ընթացքում: Հիփոթեքային վարկ ստանալու համար բոլոր անհրաժեշտ պայմաններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում, անցնելով հետևյալ հղումով՝ https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek# :
Հիփոթեքային վարկավորման հիմնական պայմանները.
• նախնական կանխավճար՝ 3% -ից սկսած;
• տարեկան տոկոսադրույք` 3,5% -13,7%;
• արդյունավետ տոկոսադրույք` 6% -15%;
• վարկի նվազագույն ժամկետ՝ 3 տարի;
• վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 30 տարի;
• վարկի նվազագույն գումար` 1 միլիոն ՀՀ դրամից սկսած;
• վարկի առավելագույն գումարը` մինչև 80 միլիոն ՀՀ դրամ;
• վճարունակության պահանջների դյուրացված գործընթաց:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Հիփոթեքային վարկավորման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- Տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի 3 մասնաճյուղերի պաշտոնական բացումը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վարկավորման աննախադեպ նախատոնական ակցիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդային նախատոնական ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան