«Հրապարակ». «Առաջ կարելի Էր փողոց փակել, հիմա` ո՞չ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԿԳՄՍ նախարարություն գնացած երիտասարդները, որոնք նախապես ընդամենը նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում էին պահանջել, բախվելով պատին՝ սկսեցին պահանջել նախարարի հրաժարականը։ Սակայն մայրաքաղաքի կենտրոնը բերվել էր արտակարգ վիճակի, և ամեն քայլափոխի ոստիկաններ էին կանգնեցվել։
Նրանք նախ երիտասարդներին հանեցին նախարարության մուտքի մոտից, ապա, երբ ցուցարարները փակեցին փողոցը, սկսեցին նրանց բերման ենթարկել ոստիկանություն և ուժ գործադրել։ Երբ ոստիկաններից մեկը հայտարարեց, որ փողոց փակելով խախտում են այլոց իրավունքները՝ «20 հոգով հսկա փողոց եք փակել», ցուցարարները հիշեցրին․ «Առաջ կարելի Էր փողոց փակել, հիմա` ո՞չ»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում