Ցեղասպանության բանաձևին՝ «ոչ», պատժամիջոցներին՝ «այո». Գրեհեմը Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, ով նոյեմբերի 13-ին վետո էր դրել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է անձամբ Գրեհեմը՝ տեղեկացնելով, որ այդ փաթեթը լինելու է հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում ընդունված պատժամիջոցների փաթեթի նորացված տարբերակը:
Սենատորը հայտնել է, որ պատրաստվում են պատժամիջոցների օրինագիծը Սենատի օրակարգ բերել հաջորդ շաբաթ:
Նշվում է, որ Գրեհեմի և դեմոկրատ սենատոր Վան Հոլլենի պատրաստած օրինագծի մեջ պատժամիջոցներ են նախատեսվում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի ու թուրք-ամերիկյան ռազմական համագործակցության ոլորտներում:
Լրագրողների հետ հանդիպմանը «Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելն ինչու՞ է այդքան երկար տևում» հարցին ի պատասխան՝ Գրեհեմն ասել է, որ ինքը ցանկանում էր Թուրքիային ժամանակ տալ Սպիտակ տան հետ S-400 համակարգերի հարցը լուծելու համար:
«Բայց այնպես է երևում, որ այդ գործընթացն առաջ գնալու փոխարեն հետ է գնում»,- պարզաբանել է Գրեհեմը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին 2 առանձին բանաձև էր ընդունել, որոնցից դրանցից առաջինով ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ երկրորդով պատժամիջոցներ նախատեսել Թուրքիայի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ցեղասպանության ճանաչման բանաձևն արգելափակած երկրորդ սենատոր Փերդյուի կապը թուրքական լոբբիստների հետ
- Սասունյան. Սենատոր Գրեհեմը ցույց տվեց իր իրական դեմքը կեղծ թուրք նախարարի հետ հեռախոսազրույցում
- ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին