«Փաստ». Իշխանության ներսում լուրջ «բազարներ» են ընթացել
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու վերաբերյալ օրինագծին, իսկ արդեն երեկ ԱԺ քառօրյայի մեկնարկին բացասական եզրակացություն ստացած օրինագծի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումը վերահաստատեցին իշխանական պատգամավորները: Ի դեպ՝ սա այն դեպքում, երբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանի կողմից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեմայի վերաբերյալ իշխանության ներսում լուրջ «բազարներ» են ընթացել, մասնավորապես, տեղեկությունների համաձայն՝ իրականում Նիկոլ Փաշինյանին խորքային ու ամբողջական չի ներկայացվել, թե ինչ հնարավոր ռիսկեր է պարունակում այս պաշտոնները քաղաքական դարձնելը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում