
Ադրբեջանը գրավոր պահանջում է իրեն հանձնել, վերադարձնել
Բանակցություններից առավելապաշտ դիրքորոշումներով խուսանավումը թուլության նշան է։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովին պաշտոնական Բաքվի կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալ իր ոչ կառուցողական դիրքորոշումը շրջանառության մեջ դնելուն։
«Սա Ադրբեջանի ներկայացուցչության ոչ առաջին, ոչ վերջին նմանօրինակ հայտարարությունն է: Այս հայտարարության միակ տարբերությունը թերևս այն է, որ այն կատարվում է Ադրբեջանում ներկայումս տեղի ունեցող շարունակական ներքաղաքական վերադասավորումների ֆոնին, ինչը փաստում, որ այս փուլում Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական ներգրավման: Բանակցություններից առավելապաշտ դիրքորոշումներով խուսանավումը թուլության նշան է»,- նշել է նա։
Նշենք, որ ավելի վաղ , այսօր Բրատիսլավայում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից անմիջապես առաջ ադրբեջանական կողմը տարածել է մի փաստաթուղթ, որն արտացոլում է Ադրբեջանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորմանը։ Մոտեցումների էությունը հանգեցվում է այն բանին, որ Ադրբեջանը «պահանջում է իրեն հանձնել տարածքների վերահսկողությունը, վերադարձնել Ղարաբաղ փախստականներին և հետո նոր համաձայն է որոշել Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմում»։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին