«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է ԿամԱԶ-ների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծել
Քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով գրությունը՝ 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հայտնում են, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվելու է իրավունքի ուժով, այն կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը:
«Մեր համոզմամբ՝ իշխող ուժը ևս պետք է շահագրռված լինի այս հանձնաժողովի ստեղծմամբ, եթե նրանք իրոք համոզված են թիմակից քաղաքապետի կողմից ամեն բան օրենքի տառին համապատասխան ապահովելու մեջ»,-ասված է խմբակցության տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «168 Ժամ». Արդյոք ովքեր են… «Կամազ»-ների «նվիրատուները»
- «Ժողովուրդ». Ինչպիսին է քաղաքային իշխանության կամազային գործարքների խճանկարը
- «ԿամԱԶ»-ների գործով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ չի զբաղվում, բայց խոստանում է զբաղվել
- Դատախազությունը ԿամԱԶ-ների մասին հրապարակումներն ուսումնասիրում է
- Կամազին կարելի է, իսկ սև քաղաքացուն՝ չի կարելի
- «Հրապարակ». Ինչի դիմաց է Ալեքսանյանը նվիրել «Կամազ»-ները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան