Աննա Հակոբյանը Ալիևային հրավիրեց Արցախ՝ մուղամ լսելու
«Մենք կարող ենք ապահովել մուղամ, կարող ենք իրականացնել նրա երազանքը, ու Ղարաբաղում լսի իր սերելի մուղամը»,- այս մասին այսօր «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովի ընթացքում նշեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով Մեհրիբան Ալիևայի՝ Ղարաբաղում մուղամ լսելու ցանկությանը։
Հակոբյանը նշեց, որ ցանկություն ունի Ադրբեջանի առաջին տիկնոջը հրավիրել Արցախ։
«Ես ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ։ Նա կարող է լինել մեր հյուրը, մենք գիտենք ինչպես պատվել հյուրին, հյուրընկալության կանոններից է հյուրին պատվել երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամ, կարող ենք իրականացնել նրա երազանքը, ու Ղարաբաղում լսի իր սերելի մուղամը», - ասաց Աննա Հակոբյանը։
Հակոբյանը նշեց, որ պատրաստ է փոխադարձ այցով լինել Ադրբեջանում, եթե Ալիևան ընդունի իր հրավերը։
«Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Ղարաբաղ ու մուղամ լսեն պատերազմի միջոցով, ապա ես վստահեցնում եմ, որ այդ երազանքն անկատար կմնա, ոչ միայն անկատար կմնա. եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար, նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,-ասաց Աննա Հակոբյանը։