Բագրատ Եսայան. ՀՅԴ երիտասարդների հանդիպման պահանջը փորձ է արվում ուժով ճնշել
ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հիշեցնելով, որ 2 տարի առաջ ընդհանուր զորակոչի դեմ պայքարողներն ընդունվեցին նախարար Լևոն Մկրտչյանի կողմից և այդ հանդիպումը մի քանի ժամ ուղիղ հեռարձակվում էր լրատվամիջոցներով։
«15 օր շարունակ նստացույց անող և բովանդակային քննարկում պահանջող ՀՅԴ-ական երիտասարդները ոչ միայն չընդունվեցին նախարարի պաշտոն զբաղեցնող Արայիկ Հարությունյանի կողմից, այլև նրանց պարզ՝ հանդիպման պահանջը փորձ է արվում ուժով ճնշել «ժողովրդավարության բաստիոն» դարձած «իրանց» ոստիկանության կողմից»,- գրել է նա։
2017 թվականի բաղոքող ուսանողների պահանջը բանակից խուսափելն էր, իսկ այսօրվա ուսանողներինը՝ ի պաշտպանություն հայոց լեզվի և հայ ժողովրդի պատմության։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանական բաժանմունքներից բաց թողեցին բերման ենթարկված երիտասարդներին (լրացված)
- ԿԳՄՍ նախարարության մոտ ակցիա անող 24 անձ բերման է ենթարկվել
- ՀՅԴ երիտասարդները փորձում են ներխուժել ԿԳՄՍ նախարարության շենք
- ՀՅԴ երիտասարդները սպասում են նախարար Արայիկ Հարությունյանին
- ԿԳՄՍ նախարարություն. Արայիկ Հարությունյան-ՀՅԴ հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա
- ՀՅԴ երիտասարդները վաղը կհանդիպեն Արայիկ Հարությունյանին
- ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջներ է ներկայացրել
- Նստացույց արած ՀՅԴ երիտասարդները կանցնեն այլ գործողությունների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան