Մամուլի խոսնակ. Էրիկ Գրիգորյանը հույժ կարևոր համաժողովի է
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում այսօր հայտարարեց․ «Շրջակա միջավայրի նախարարը ներկա չէ հարցապնդման քննարկմանը. սա պրոբլեմ է, արհամարհական և խորհրդարանի դերը չկարևորող վերաբերմունք»։
Պատգամավորին արձագանքել է նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը.
«Շտապում եմ տեղեկացնել պարոն Մարուքյանին, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը այս պահին գտնվում է Իսպանիայում, որտեղ մասնակցում է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 25-րդ հույժ կարևոր համաժողովին։
Այս միջոցառման մասնակցությունը հաստատված է եղել դեռ ամիսներ առաջ և նախարար Գրիգորյանի ներկայությունը համաժողովին չափազանց կարևոր է։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն առավել քան կարևորում է խորհրդարանի դերը և Հայաստանում լինելու դեպքում անկասկած կմասնակցեր ԱԺ ներկայացված հացապնդման քննարկմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Կարո՞ղ է նախարարներին, փոխնախարարներին տրվող պարգևավճարները մի քիչ սպասեն. Թանդիլյան
- ԱԺ-ն քննարկում է Էրիկ Գրիգորյանին անվստահություն հայտնելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան