Կարո՞ղ է նախարարներին, փոխնախարարներին տրվող պարգևավճարները մի քիչ սպասեն. Թանդիլյան
«Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կառավարության ծրագրերից որևէ մեկը չի իրականանում, և պետք է ասել՝ հաճախ արվում է դրա հակառակը։ Ասում եք՝ հանքարդյունաբերության ոլորտում ամեն ինչ անում եք թափանցիկության հասնելու համար, սակայն այդպես էլ անկատար մնաց իրական շահառուների բացահայտման գործընթացը»,- այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ ներկայացնելով Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին անվսհատություն հայտնելու հարցապնդումը։
Թանդիլյանի խոսքով, Շրջակա միջավայրի նախարարությունում նախկինում միշտ գործել է հասարակական կազմակերպությունների խորհուրդ, ինչը հնարավորություն էր տալիս տարբեր հարցեր բարձրաձայնել և քննակրել։
«Էրիկ Գրիգորյանի պաշտոնավարման օրոք այդ խորհուրդը չի գործում, և ըստ էության հիմա հանքերի վերաբերյալ հարց բարձրացնող ու քննադատող անձանց նկատմամբ դատական գործեր են բացվում և փորձում են լռեցնել այդ ամենը։ Չեք հավատա, բայց նախկինում նման բան չի եղել։
Կառավարությունը իրականում չի պատկերացնում բնապահպանական խնդիրները և դրանք փոխարինում է տնտեսական խնդիրներով»,- նշեց Մանե Թանդիլյանը։
Անդրադառնալով Թանդիլյանի ելույթին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը նշեց՝ կողմ է, որ բնապահպանական ոլորտում ծախսերը ավելի շատ լինեն։
«Բայց պետք է հասկանանք գումարների հնարավորությունը։ Այսինքն՝ մուտքերի հնարավորությունը, որ մենք ունենք։ Հիմա դուք առաջարկում եք, որ բնապահպանական ծախսերը մեծացնենք։ Ինչի՞ հաշվին, կար՞ղ է ուսուցչի աշխատավարձի կամ կենսաթոշակի հաշվին»,- հարցրեց Կարեն Սիմոնյանը։
Սիմոնյանի հարցին Թանդիլյանը հարցով պատասխանեց՝ կարո՞ղ է նախարարներին, փոխնախարարներին տրվող պարգևավճարները մի քիչ սպասեն. «Ոչ, կարող եք ուսուցչի աշխատավարձի հաշվին չանել։ Օրենքի խախտում է իրականացվել և ես ուզում եմ, որ օրենքի դրույթը պահպանվի։ Եթե կառավարությունը՝ հանձին Ձեզ, ուզում է ասել, որ չի կարողանում բյուջեի մասին նախագիծ բերել՝ առանց բյուջետային համակարգի մասին օրենքի խախտման, ես դա կարող եմ արձանագրել ընդամենը։ Բայց եթե խոսում ենք, թե ինչի հաշվին, ես Ձեզ կարճ կպատասխանեմ՝ կարո՞ղ է նախարարներին, փոխնախարարներին տրվող պարգևավճարները մի քիչ սպասեն»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն քննարկում է Էրիկ Գրիգորյանին անվստահություն հայտնելու հարցը
- Շուշան Դոյդոյան. Պատեհապաշտական ու ավելորդ եմ համարում նախարարության օրենսդրական նախաձեռնությունը
- 10 մլն ծառ է տնկվելու, բայց որևէ ծրագրում չգտա դրա արտացոլումը. Մանե Թանդիլյանը՝ Էրիկ Գրիգորյանին
- Էրիկ Գրիգորյանը համագործակցել է Լիդիան Արմենիայի հետ. 168.am
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան