ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի քունը խանգարվել է
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ընթացող «Բարձրագույն կրթության, գիտության մասին» օրինագծի քննարկմանը ՀՅԴ Երիտասարդական միության ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը հետաքրքվեց նախարար Արայիկ Հարությունյանից, թե ինչպե՞ս է քնել գիշերը երեկ տեղի ունեցածից հետո:
«Ես հույս ունեմ, որ երեկ հանգիստ քնել եք, որովհետև երեկ միայն այսպիսի հանդիպում կազմակերպելու համար, բայց մեր օրակարգի հարցերը քննարկելու համար, այստեղ էին հավաքվել ուսանողներ, քաղաքացիներ, որոնցից 24-ը հայտնվեցին ոստիկանության բաժնում»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ նախարար նշանակվելուց առաջ էլ լավ չէր քնում, հանգիստ չէր տալիս «խայտառակ ժառանգությունը, որ կա պետությունում». «Առավել ևս նախարար նշանակվելուց հետո այդ քունն ու հանգիստն ավելի խանգարվել է, որովհետև ծանոթացա նաև օրիորդի ներկայացրած կուսակցության թողած ժառանգությանը: Անկախ նրանից, թե երեկ ինչ է տեղի ունեցել, դրանից իմ հանգիստը կամ քունը այլ դրսևորումներ չեն ունեցել: Կարծում եմ՝ առաջիկա տարիներին հանգիստ չի լինելու իմ քունը»:
Ք. Վարդանյանը հարցեր ուղղեց նախարարին, մասնավորապես, ի՞նչ է նշանակում օրենքով չի կարգավորվելու, թե բուհերում ինչ են անցնելու, Հայոց լեզվի ու հայ գրականության հետ կապված առաջնահերություններ ունե՞ն, Հայոց լեզուն ակադեմիական և գիտական լեզուն պե՞տք է լինի, թե՞ ոչ, եթե ուզում են ինքնավար բուհեր և ակադեմիական ազատություն, ինչո՞ւ են ավելացնում նախարարության կողմից բուհերի կառավարման խորհրդում նշանակվող մարդկանց քանակը:
Նա նաև ցանկացավ նամակ հանձնել Ա. Հարությունյանին:
«Եթե թույլ տաք՝ ձեզ նամակ փոխանցեմ: Նամակը փոխանցեմ և դուրս գամ, լայվով եմ հետևելու: Անկեղծ՝ չեմ ուզում լեզվակռվի վերածվի քննարկումը»,- ասաց Ք. Վարդանյանը:
Նախարարն արձագանքեց, որ այս դեպքում չի պատասխանի հարցերին, որովհետև անհարգալից վերաբերմունք է ոչ միայն իր, նաև լսարանի հանդեպ, իրենից ժամանակ է խլել, հարցեր տվել ու ցանկանում է հետևել «լայվի» մակարդակով:
ՀՅԴ-ական երիտասարդն ասաց, որ կարող է չպատասխանել հարցերին, ապա նշեց, թե ինչ բովանդակություն ունի իր կողմից հանձնվող նամակը:
«Նամակում ձեր հրաժարականի դիմումն է և ժետոն, որ այսօր տուն գնաք մետրով և տեսնեք, թե ինչ է կատարվում դրսում, այս պատերի հետևում կտրվել եք իրականությունից»,- ասաց Ք. Վարդանյանը և դուրս եկավ:
Նախարարը հետաքրքրվեց ներկաներից, եթե դեմ չեն, կարող է անդրադառնալ հնչած հարցերին: Ա. Հարությունյանն ասաց, որ ծրագրեր են իրականացնում, որոնք թույլ են տալու հայերենը զարգացնել հենց ակադեմիական մակարդակով:
Նախարար Արայիկ Հարությունյանն իր բացման խոսքում ասաց, որ նման քննարկումներ շատ են ունենալու այս ընթացքում, ենթադրում է ընդհուպ մինչև ԱԺ-ում լսումներ, քանի որ հետաքրքրությունը մեծ է օրինագծի վերաբերյալ:
«Քննարկումները մեզ համար կարևոր են նախ փորձարկելու ներկայացված նախագիծը, լսելու դիտողություններ, առաջարկներն այս նախագծի վերաբերյալ, փորձելու նոր գաղափարներ ներգրավել: Հարթակը բաց է»,- ասաց նախարարը:
Ա. Հարությունյանի խոսքով, օրենքի նախագծի աշխատանքային տարբերակի քննարկում եղել է բուհերի հետ, ստացել են առաջարկներ, որոնց մեծ մասը տեղ է գտել այս նախագծում:
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Եսայան. ՀՅԴ երիտասարդների հանդիպման պահանջը փորձ է արվում ուժով ճնշել
- Ոստիկանական բաժանմունքներից բաց թողեցին բերման ենթարկված երիտասարդներին (լրացված)
- ՀՅԴ երիտասարդները փորձում են ներխուժել ԿԳՄՍ նախարարության շենք
- ՀՅԴ երիտասարդները սպասում են նախարար Արայիկ Հարությունյանին
- ԿԳՄՍ նախարարություն. Արայիկ Հարությունյան-ՀՅԴ հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա
- ՀՅԴ երիտասարդները վաղը կհանդիպեն Արայիկ Հարությունյանին
- ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջներ է ներկայացրել
- Նստացույց արած ՀՅԴ երիտասարդները կանցնեն այլ գործողությունների
- ՀՅԴ երիտասարդները վերսկսել են նստացույցը
- ՀՅԴ երիտասարդները դիմել են ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան