Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվել է կիսաեզրափակիչում
Լոնդոնում անցկացվող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի կիսաեզրափակիչում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտվել է չինացի Դին Լիժենին:
Նախ գրոսմայստերներն անցկացրել են 2 դասական պարտիաներ, որոնցում հաղթող չի եղել: Արագ խաղի 2 ու կայծակնային խաղի (բլից) 4 պարտիաներում ավելի ուժեղ է գտնվել Դին Լիժենը:
Մյուս կիսաեզրափակիչում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաղթել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:
ՀԱՕԿ հաղորդմամբ, դեկտեմբերի 6-ին Վաշյե-Լագրավը և Լիժենը կհանդիպեն եզրափակիչում, իսկ Արոնյանը և Կարլսենը՝ երրորդ տեղի համար մրցամարտում: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 350․000 դոլար է։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը գրավեց վերջին տեղը
- Լևոն Արոնյանը նվաճել է Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթողի կոչումը
- Լևոն Արոնյանը Եվրոպայի առաջնությունում անհատական արծաթե մեդալ նվաճեց
- Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը դուրս է մնացել պայքարից
- Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է
- Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց 1/8 եզրափակիչում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան