Հայաստանը` 2019-ին դեպի Ռուսաստան ներգնա տուրիզմի առաջին տասնյակում
Տուրիստական «ТурСтат» պարբերականը կազմել է դեպի Ռուսաստան ներգնա տուրիզմի երկրների վարկանշային աղյուսակը՝ վերլուծելով 2019 թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամակահատվածի տվյալները:
Այս տարվա 9 ամիսներին դեպի Ռուսաստան օտարերկրյա ներգնա տուրիստական ուղևորությունների առաջին տասնյակում են՝ Ուկրաինա (5 միլին 944 հազար ուղևորություն), Ղազախստան (2 միլին 716 հազար), Չինաստան (1 միլիոն 594 հազար), Ադրբեջան (684 հազար), Ֆինլանդիա (681 հազար), Գերմանիա (592 հազար), Լեհաստան (497 հազար), Աբխազիա (435 հազար), Հայաստան (420 հազար) և Էստոնիա (383 հազար):
Նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ուղևորությունների քանակը Ռուսաստան նվազել է 17 հազարով:
Այս տարվա 9 ամիսների ընթացքում Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների ներգնա տուրիստական ուղևորությունների ընդհանուր թիվը կազմել է 19 միլիոն 64 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գրեթե չի փոխվել կամ նվազել է 0,9 տոկոսով (19 միլիոն 245 հազար է եղել 2018-ի առաջին 9 ամիս):
Դեպի Ռուսաստան ներգնա տուրիզմի աճն այս տարի ապահովել են զբոսաշրջիկները Հարավարևելյան Ասիայի և Եվրամիության երկրներից: