Տոկիո-2020. Մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները տեղափոխվել են Սապորո
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները շոգի պատճառով տեղափոխվել են Սապորո, հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայությունը:
Մրցումները տեղի կունենան «Օդորի Պարկում» (Odori Park):
«Մեր առաջնային նպատակը մարզիկների առողջության մասին հոգ տանելն է: Մրցումները Տոկիոյից Սապորո տեղափոխելը դրա վառ ապացույցն է: Սապորոյում օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով ցածր է, քան Տոկիոյում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տոկիո-2020-ի կազմկոմիտեին, Աթլետիկայի աշխարհին ու Ճապոնիայի իշխանություններին՝ խնդրի լուծման համար»,- ասել է ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովի ներկայացուցիչ Կիրստի Քովենթրին:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Հարակից հրապարակումներ`
- Տոկիո-2020-ի ծաղկեփնջերը
- Տոկիո-2020-ի տոմսերի երկրորդ վիճակահանությունը կմեկնարկի նոյեմբերի 13-ին
- Տոկիո-2020-ից առաջ ՄՕԿ-ն ուժեղացնում է դոպինգի դեմ պայքարը
- Տոկիո-2020-ի մարզիկ-դեսպանների խումբը կօգնի բռնցքամարտիկներին
- Տոկիո-2020-ի մարաթոնն ու մարզական քայլքի մրցումները կարող են անցկացվել Սապորոյում
- Արթուր Դավթյանը Տոկիո-2020-ի ուղեգիր է նվաճել
- Տոկիո-2020-ի մասնակիցներին սպասում են արկղից պատրաստված մահճակալներ
- Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԱԱ-ից կվերադառնա առանց Տոկիո-2020-ի ուղեգրերի
- ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ
- «Ստեղծիր բիթ». Տոկիո-2020-ի նոր նախագիծը
- Տոկիո-2020-ի կազմակերպիչները կպայքարեն շոգի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա