«Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի հիման վրա «Օնեգին» ներկայացումը՝ նոր ընթերցմամբ: Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից:
Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ը բազմիցս է ներկայացվել հանրությանը, և հետաքրքրությունն այս գործի նկատմամբ երբեք չի նվազում: Ռուսական թատրոնի «Օնեգին» ներկայացման մեջ շեշտադրված են պլաստիկան և բեմական շարժումը...
Ներկայացման մեջ ներգրավված են Լիլիա Մուկուչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մանվել Սարգսյանը, Աննա Մանուչարյանը, Վահագն Սամվելյանը, ինչպես նաև Անուշ Սարգսյանը, Լև Նալբանդյանը, Յուլիա Ժդանովան, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Գրիգոր Խոջոյանն և Հայարփի Զուռնչյանը:
Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի:
Ներկայացումը բեմում կլինի դեկտեմբրի 6-ին և 7-ին: