Ստեղծվեց Երևան համայնքի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
ՀՀ Ազգային ժողովում ստեղծվեց Երևան համայնքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Աժ կանոնակարգ ՀՀ Սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼-ի պահանջով 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքի տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով»,- ասաց Միրզոյանը:
Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի ԱԺ հերթական նիստում:
Արարատ Միրզոյանը նշեց, որ քաղաքական կամք կա՝ պարզելու բոլոր կասկածի տեղիք տված իրադարձությունները. «Այնպես որ հանձնաժողովը ստեղծված է, իսկ թիվը կքննարկենք ԱԺ հերթկան նիստում»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան