ՀՀ ԱԳ նախարարն ու համանախագահներն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերը
Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սլովակիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման շուրջ:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այդ թվում նախորդ հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու միջոցով:
Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածության առումով դրական գնահատվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգմամբ լրագրողական փոխանակման ծրագրի իրականացումը, որին մասնակցեցին լրագրողներ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան