
Էրիկ Գրիգորյանին պաշտոնանկ անելու որոշումը չընդունվեց
Ազգային ժողովը չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին որոշման նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենք ողջունում են հարցապնդումների ինստիտուտը կիրառելու նախաձեռնությունը, «Իմ քայլը» խմբակցությունը ակտիվորեն մասնակցել է, և եկել է այն եզրակացության, որ Էրիկ Գրիգորյանի հրաժարականը պահանջելու հիմք չկա։
«Ուստի մենք քվեարկելու ենք դեմ»,- ասաց Լիլիթ Մակունցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։
«Հանքարդյունաբերության ոլորտի ուսումնասիրության նպատակով ԲՀԿ-ի նախաձեռնությամբ արդեն իսկ ստեղծված է Քննիչ հանձնաժողով, որ ուսումնասիրելու է ընդերքի, բնապահպանության, հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրները, այս պահին ԲՀԿ-ն չի մասնակցելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Առաջարկը չընդունվեց 17 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Հարակից հրապարակումներ`
- Մամուլի խոսնակ. Էրիկ Գրիգորյանը հույժ կարևոր համաժողովի է
- ԱԺ-ն քննարկում է Էրիկ Գրիգորյանին անվստահություն հայտնելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան