Ադրբեջանի արտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները համարել է ծանր
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ Արցախի հակամարտության կարգավորման շրջանակներում Բրատիսլավայում կայացած բանակցությունները՝ լուրջ և ծանր որակել։ Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
«Երեկ մենք 3.5 ժամ բանակցություններ ենք անցկացրել իմ հայ գործընկերոջ հետ: Կարող եմ ասել, որ դրանք լուրջ և դժվարին բանակցություններ էին: Ցավոք, մենք դեռ ունենք չլուծված հարցեր»,- հայտարարել է Մամեդյարովը՝ հինգշաբթի օրը Բրատիսլավայում:
Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ քննարկմանը խոսել է նաև հակամարտության կարգավորմանն ուղղված փուլային քայլերի մասին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան