Մաքսանենգը ՌԴ-Ֆինլանդիա կեղծ սահման է տեղադրել ու միգրանտներին ուղարկել «Ֆինլանդիա»
Ռուսաստանում ձերբակալվել է մաքսանենգ տղամարդ, որը կեղծ սահմանային կետեր է տեղադրել և այդ սահմանով 4 աշխատանքային միգրանտների անցկացրել ու ուղարկել «Ֆինլանդիա»: Այս մասին գրում է BBC-ն։
«Սահմանն» անցկացնելուց հետո մաքսանենգը լքել է միգրանտներին, որոնք սկսել են թափառել Ռուսաստանի Վիբորգ անտառում՝ մտածելով, թե Ֆինլանդիայում են։
Այնուհետև, հանդիպել են իրական սահմանապահների և տեղեկացել, որ Ռուսաստանի տարածքում են։
Մաքսանենգը միգրանտներին Ֆինլանդիա հասցնելու համար յուրաքանչյուրից, ըստ տեղեկությունների, պահանջել է 10,000 եվրո: Հայտնի է դարձել, որ բոլոր հինգ տղամարդիկ ձերբակալվել են նոյեմբերի 28-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան