Երկրաշարժի տարելիցի կապակցությամբ Երևան-Գյումրի էլեկտրագնացքների լրացուցիչ ուղերթներ կլինեն
Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ դեկտեմբերի 6, 7 և 8-ին նշանակվել են Երևան-Գյումրի-Երևան №102/103 արագընթաց էլեկտրագնացքների լրացուցիչ ուղերթներ: Նշված օրերին լրացուցիչ գնացքներ Երևանից կմեկնեն ժամը 10:30, Գյումրիից՝ 19:40:
ՀԿԵ-ից մանրամասնում են, որ հիշատակի օրերին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն երկուական արագընթաց և երեքական սովորական էլեկտրագնացքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում