ԱԻՆ-ի հորդորում էերեխաներին զերծ պահել ճայթռուկների, պայթուցիկ սարքերի օգտագործումից
Ամանորին ընդառաջ, մարդկանց կյանքն ու առողջությունը հրդեհներից, պայթյուններից պաշտպանելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է հատկապես երեխաներին զերծ պահել զանազան ճայթռուկների, պայթուցիկ սարքերի օգտագործումից, ինչի հետևանքով, ցավոք սրտի, յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ դեպքեր՝ երեխաների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով:
Քանի որ դեռևս օրենսդրական մակարդակով կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը կանոնակարգված չէ, արտակարգ պատահարներից ու դրանց աղետալի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք բոլոր ծնողներին պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք երեխաների համար:
Անվտանգության կանոնների պահանջների իմացությունն ու անշեղ կատարումը հնարավորություն կտան նվազեցնել հրդեհների, պայթյունների առաջացման հնարավորությունը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ ողբերգական հետևանքներից:
Նշենք, որ երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով հերթական դժբախտ դեպքն է գրանցվել: 10 տարեկան երեխան պայթուցիկ է գնել ու վնասվածք ստացել:
Տեղափոխվելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ երեխան վիրահատվել է՝ աջ դաստակի առաջին, երկրորդ մատները անդամահատվել են, մյուս մատները բժիշկներին հաջողվել է պահպանել:
Տղայի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
Հարակից հրապարակումներ`
- «Խնդրում եմ, երեխաների համար մի՛ գնեք այդ մահաբեր պայթուցիկները». միկրովիրաբույժ
- Միկրովիրաբույժի սահմռկեցուցիչ լուսանկարները՝ պայթուցիկներից զգուշանալու կոչ
- Միկրովիրաբույժը հորդորում է Ամանորին երեխաներին հեռու պահել պայթուցիկներից, հրավառության համար նախատեսված նյութերից