Հայաստանն Ամանորի տոների անցկացման լավագույն ուղղություններից է
Ռուս զբոսաշրջիկները թվարկել են ամենահարմար երկրների ցանկը ՝ Նոր Տարին տոնելու առումով: Այս մասին հայտնի է դարձել «OneTwoTrip» ճամփորդական ընկերության անցկացրած հետազոտության արդյունքներից:
Հարցվածների կեսը, որպես կանոն, ամանորյա տոներին անցկացնելու համար ընտրում են տաք երկրներ: Պարզվում է Թայլանդը ամենատարածված վայրն է, որը նախընտրում է հարցվածների 27,4 տոկոսը: Նրանց խոսքով ՝ այս երկիրը «լիցքավորում է դրական էներգիայով և արևով»:
Ճանապարհորդասերների շրջանում ոչ պակաս պահանջված են Իտալիան և Գերմանիան (յուրաքանչյուրը ինը տոկոս) : Այս երկրները գրավում են անսովոր ավանդույթներով, տեղի բնակիչների տպավորություններով և ընկերասիրությամբ, այդ թվում Եգիպտոսը՝ տաք կլիմայով և հիանալի եղանակով:
Միաժամանակ, մինչև 25 տարեկան երիտասարդները ավելի հաճախ ընտրում են եվրոպական ուղղությունները հունվարյան ուղևորությունների համար `Պորտուգալիա, Ֆրանսիա, Չեխիա, ինչպես նաև Հայաստան:
Իսկ ահա 25- 40 տարեկան ճանապարհորդներին ավելի շատ հետաքրքրում է Թաիլանդը, Վիետնամը և Իտալիան: 40-ից 60 տարեկան զբոսաշրջիկներն էլ հետաքրքրված են Թայլանդով, Գերմանիայով, Եգիպտոսով և Բելառուսով: Ավելի բարձր տարիքի՝ 60-ն անց ռուսաստանցիներին հետաքրքրում է Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Ֆրանսիան և Չեխիան:
Բացի դրանից, հարցման մասնակիցների կեսից ավելին (55.8%) նշել են, որ իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ Նոր տարին տոնել են արտասահմանում և գոհ են մնացել:
Մասնավորապես, նրանք տպավորել է այս կամ այն երկրի հյուրընկալությունն ու տոնական միջոցառումների բազմազանությունը:
Նաև նշվում է, որ ուսումնասիրությանը մասնակցել են 1440 ծառայությունից օգտվողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան