Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայից ռուս դիվանագետների վտարումը
Գերմանիայից ռուս դիվանագետների վտարումը կհանգեցնի «խավարի»։ Այս մասին ասել է Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկինը:
Ավելի վաղ, Գերմանիայի արտգործնախարարությունը «պերսոնա-նոն-գրատա» է հայտարարել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցների՝ Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության հետաքննության հետ կապված: Այս մասին գրում է Tass-ը։
Օգոստոսի վերջին անհայտ անձը Մոաբիթ շրջանում կրակել և սպանել էր տղամարդու: Բեռլինի դատախազությունը հաղորդել է, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանի 49-ամյա քաղաքացի:
«Իհարկե, այս ամենը կարող է հանգեցնել միայն կործանարար հարաբերությունների: Դեսպանատան աշխատակիցների՝ առանց պատշաճ փաստարկների վտարման փաստը կարող է հանգեցնել դիվանագիտական սկանդալի», - ասել է Շվիտկինը:
Իր հերթին, Դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ մեղադրանքների համար ապացույցներ են անհրաժեշտ: Ըստ պատգամավորի, Գերմանիայում կան «որոշակի անհատներ», որոնք փորձում են փչացնել այս երկրի հարաբերությունները Ռուսաստանի հետ: