Ալադինին մարմնավորած Մենա Մասուդը՝ «մեկ դերի գերի»
Կանադացի դերասան Մենա Մասուդը, որը մարմնավորել է Ալադինին Գայ Ռիչիի համանուն ֆիլմում, պատմել է, որ այդ կինոյի թողարկումից հետո նա որևէ հրավեր չի ստացել: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Daily Mail-ին:
«Ես մի քիչ հոգնել եմ այդ ամենից: Ուզում եմ, որ մարդիկ իմանան այն, երբ «Ալադինի» նման որևէ բան ես անում, դա ոչ միշտ է ճանաչում և փառք»,- մեկնաբանել է նա:
Դերասանների ընտրության ժամանակ 1992 թվականի «Դիսնեի» մուլտֆիլմի էկրանավորման համար ավելի քան 2000 հավակնորդ է եղել: Մենա Մասուդը գերազանցել է բոլորին: Ֆիլմի թողարկումից հետո, որը վարձույթում ավելի քան 2 միլիարդ դոլար է հավաքել, շատերն են կարծել, որ Մասուդը շատ հաջող է կատարել իր դերը:
«Ես գիտեմ, որ եղել են այնպիսինները, որոնք ասել են. «Նա միլիոններ է վաստակել, նա այլ ռեժիսորներից հրավերներ է ստանում», բայց այդպես չէ: Ես չեմ ունեցել որևէ հրավեր այն բանից հետո, ինչ թողարկվել է «Ալադինը»,- հայտարարել է դերասանը:
Նա նշել է, որ մտահոգվում է տարիքի պատճառով և կարծում է, որ կինեմատոգրաֆիստները թերագնահատում են իրեն, չնայած նրան, որ սկսել է դերասանական կարիերան 10 տարի առաջ:
«Ես զգում եմ, որ դեռ երկար ժամանակ կմնամ աննկատ, քանի որ երիտասարդ եմ: 28 տարեկան եմ: Ես նոր եմ այն իմաստով, որ շատ հեռուստադիտողներ և ռեժիսորներ առաջին անգամ իմ մասին իմացել են «Ալադինից» հետո: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ այդ կերպարը դեռ երկար ժամանակ կտեսնեն իմ մեջ: Պետք է աշխատել այն ուղղությամբ, որ բոլորին հակառակն ապացուցեմ»,- ասել է Մենան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա