«Հրապարակ». «Օրենքով գողերը» պատրաստվում են շաբաթվա վերջին մեծ հավաք անել Ծաղկաձորում և քննարկել հետագա անելիքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Հայաստան են ժամանել մեծ թվով «օրենքով գողեր» և գողականներ, որոնց մեծ մասին, մեր տեղեկություններով, դիմավորել-տեղավորել է հանցաշխարհում ճանաչված Արտյոմ Կանևսկոյը՝ Արթուր Հարությունյանը։ Պատրաստվում են շաբաթվա վերջին մեծ հավաք անել Ծաղկաձորում և քննարկել հետագա անելիքները։
Բանն այն է, որ վերջերս Հայաստանի խորհրդարանն ընդունեց «գողականների» մասին հայտնի օրենքը, որի հետ ժամանած գողականները որոշել են սինխրոնիզացնել նաև իրենց օրենքները։
Մեզ պատմեցին, որ նրանք արդեն մի քանի կետ փոխել են իրենց «ներքին օրենսդրությունում», օրինակ՝ այլևս պարտադիր չի լինելու «գո՞ղ ես» հարցին դրական պատասխանելը։ Մինչդեռ նախկինում անգամ իրավապահների նման հարցադրմանը «օրենքով գողերը» պարտավոր էին դրական պատասխանել, հակառակ դեպքում նրանք «կփչանային»։ Հիմա «ստրախովկաներ» են գործելու»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: