Անդրանիկ Ոսկանյանը հեռացել է Ուրարտուից
«Ուրարտու» ՖԱ-ը և թիմի կիսապաշտպան Անդրանիկ Ոսկանյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա պաշտպանը «Ուրարտուի» կազմը համալրել է 2019 թվականի փետրվարից, որիընթացքում նա անցկացրել է 6 խաղ:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Ոսկանյանին թիմի կազմում անցկացրած խաղերի համար, ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա