Շվեդիայում վերծանում են Աստրիդ Լինդգրենի բնօրինակ ձեռագրերը
Չնայած շվեդ գրող, արձակագիր և սցենարիստ Աստրիդ Լինդգրենի (1907- 2002 թթ.) գրքերն աշխարհում շատ հայտնի են, դրանք հրատարակվել են հսկայական տպաքանակներով, այս ամբողջ ժամանակահատվածում դրանց բնօրինակները չեն ուսումնասիրվել գրականագետների կողմից, քանի որ համարվում է, որ դրանք հնարավոր չէ վերծանել: Ստեղծելով իր պատմությունները՝ նա օգտվել է սղագրությունից:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այժմ Ուփսալայի համալսարանում մեկնարկել է «Կոդ Աստրիդ Լինդգրեն» անվամբ ծրագիրը, որի նպատակն է ուսումնասիրել հայտնի գրքերի բնօրինակները և ստեղծել համակարգչային ծրագիր, որը կարող է սղագրությունը վերածել գրավոր շվեդերենի:
«Ինչ էլ նա գրեր, միշտ օգտվել է սղագրությունից և պահպանվել են սղագրություններով նոթատետրեր: Մեզ հասել են 670 նոթատետեր, բայց մենք չգիտենք, թե ինչ է դրանցում գրված, որովհետև, առաջին՝ սղագրությունը դժվար է կարդալը, երկրորդ՝ դա մեռնող արվեստ է»,- ասել է ծրագրի ղեկավար, գրականագետ Մալին Նաուբերկը: