Արթուր Դանիելյան. ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը
«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը համեմատել է Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ունեցած ելույթի հայերեն ու անգլերեն տարբերակներն ու հայտարարել՝ նախարարությունը կեղծել է պաշտոնական հայտարարությունը։
Ֆեյսբուքյան իր էջում Դանիելյանը գրել է.
«Իսկ հիմա դեսերտը՝ ՀՀ ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը: Հայերեն նրանք տվել են մի տեքստ որտեղ շատ ռազմահայրենասիրորեն նշում են, որ «Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը»: Իսկ անգլերեն տարբերակում, այսինքն օրիգինալում նման բառեր չկան: Հետևությունները թողնեմ ձեզ»։
Գրառմանն արձագանքել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ կատարվածը ներկայացնելով վիրիպակ։
«Այսուհետ ՀՀ ԱԳՆ-ն պիտի միշտ երկու լեզվով հայտարարություններ տարածի` հպարտ հայրենասեր լեզվով` ներսի Պողոսների համար ու անհայրենիք լեզվով` դրսի համար»,-ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Դանիելյանը։
ԱԳՆ-ն Մնացականյանի ելույթի հինգերերոդ կետը հրապարակել է այսպես.
«Հինգերորդ․ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով»։
Խմբագրումից հետո այն բավականին կրճատվել է, ու ԱԳՆ պաշտոնական էջում այս տեսքն է ստացել.
Թե ինչ է ասել իրականում նախարարը՝ տեսանյությում, որը հրապարակել է ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան