277 մլն 797 հազար դրամ՝ ամանորյա Երևանի համար
«Նախատեսվում է փոփոխություններ կատարել Երևանի 2019 թվականի բյուջեում և նպատակային հատկացումների ավելացնել 277 մլն 797 հազար 100 դրամ։ Այն կուղղվի «Ամանոր 2020» միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքում անցկացվող միջոցառումների կազմակերպման և անցկացման ծառայությունների համար։ Այն կներառի գեղարվեստական մասին ապահովում, ձայնային, լուսային էկրանների վարձակալություն և սպասարկում, ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումների վերապատրաստում, ձևավորման աշխատանքներ և այլն»,- այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ըթացքում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։
Անդրադառնալով առաջարկությանը՝ ԼՀԿ խմբակցության ավագանի Դավիթ Խաժակյանը հարց բարձրացրեց, թե որն է պատճառը, որ ամանորյա զարդարանքների գնում իրականացվում է մի կազմակերպությունից, ում ամսիներ առաջ քաղաքապետարանը ուղարկել է սև ցուցակ՝ ընթացակարգային խախտումների համար. «Ո՞րն է տրամաբանությունը, որ մենք կազմակերպությանը՝ որպես ընթացակարգ խախտողի, ուղարկում ենք սև ցուցակ, հետո նույն կազմակերպությունից մեկ անձով գնում ենք կատարում»։
Պատասխանելով Դավիթ Խաժակյանի հարցին՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ եթե խոսքը «Ֆակտորի փրոդաքշնի» մասին է, ապա կազմակերպությունը սև ցուցակ գնացել է նախորդ գնումներից մեկի ժամանակ, սակայն նախարարության կողմից խախտումը ոչ էական է որակվել. «Ընկերությունների ընտրությունը կատարվել է մշակույթի ոլորտի մասնագիտական խմբի կողմից։ Ամեն դեպքում, հաշվի առնելով նախորդ փորձը սև ցուցակ ուղարկելու էական չի դիտարկվել , ընտրությունը կանգնել է այդ ընկերության վրա»։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում