«Կամք». Եվրոպացիներից շատ մեծ բան չենք պահանջում
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի առջև ակցիա իրականացրեց ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:
«Հայաստանում ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու և վերջ»,- հայտարարում են ակցիայի մասնակիցները:
«Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանն ասաց, որ իրենք եվրոպացիներից շատ մեծ բան չեն պահանջում, ընդամենը պահանջում են հարգել հայերին, հարգել հայկական ավանդույթները, հայերի հետ խոսել որպես հավասարը հավասարի հետ:
«Մեզ չպետք է ստիպեն ու պարտադրեն, ասեն, որ ձեր պապերը, պապերի պապերը սխալ են, ասեն, որ իրենք հայտնաբերել են ապրելու նոր մոդել, քանի որ իրենք այդպես են ուզում, մենք էլ պետք է այդպես ապրենք: Չի լինելու նման բան: Մեր պապերի ապրած ավանդույթների, մեր արժեքների, մեր ընտանեկան մոդելի շնորհիվ է, որ հայերը հասել են մինչ օրս»,- հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ «Կամք» հասարակական նախաձեռնությունն արդեն 100-ից օրից ավելի է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք է իրականացնում Հայաստանի տարածքում:
Հարակից հրապարակումներ`
- «Կամք». Դադարեցնել այլասերման քարոզը և ՀՀ պետբյուջեի հաշվին ոչինչ չասող ծրագրերի ֆինանսավորումը
- Վարդանյան. Զարմանում եմ՝ ինչու Ստամբուլյան կոնվենցիան կարող է այս աստիճան մեծ արձագանք առաջացնել
- Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև (լրացվում է)
- Բողոքի ակցիա ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
- ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
- Չախալյան. Մեզ խանգարող դեպքեր են եղել, բայց ուղղորդված
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի
- «Կամք». Հարյուրավոր սադրանքներ են տեղի ունեցել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ մեր ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ
- Հակաստամբուլյան «Կամքը» հասավ Էջմիածին
- Ոստիկանություն. Չախալյանին բերման ենթարկելը կապ չի ունեցել ստորագրահավաքի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին