Այն, ինչ առաջարկել է Հայկ Սարգսյանը, մեզ համար նման դիրքորոշումը սկզբունքորեն ընդունելի չէ. Գաբրիել Բալայան
Պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաներում միջազգաին փորձն ամեն օր է ուսումնասիրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է 10 միլիոն դրամ վճարել ու ծառայել մեկ ամիս:
Նրա խոսքով՝ տարբեր մոդելները, որոնք այսօր գործում են և սահմանված են օրենքով, դրանք իրականացվում են միջազգային փորձի հիման վրա։
«Մենք մեր գործառույթները հստակ իրականացնում ենք և չենք գտնում, որը միջազգային այն փորձը, որը մեջբերվում է, ընդհանրապես կիրառելի է Հայաստանում։ ՀՀ ԶՈւ-ն, ՀՀ քաղաքացիները, իշխանությունները առանձնահատուկ պայմաններում են գործունեություն ծավալում, և որևէ միջազգային փորձ, որը կիրառվել է այլ երկրում, չի կարելի վերցնել և կիրառել Հայաստանում», - նշեց փոխնախարարը։
Գաբրիել Բալայանն ասաց, որ ՊՆ-ն բաց է քննարկումների համար, ցանկացած լավ փորձ, որը հնարավոր է կիրառել Հայաստանում, կարող ենք լոկալիզացնել. «Բայց այն, ինչ այսօր առաջարկել է պարոն Սարգսյանը, մեզ համար նման դիրքորոշումը սկզբունքորեն ընդունելի չէ»։
Նրա խոսքով՝ զորակոչից հետո զինվորի համար առնվազն 5 ամիսը ուսումնական փուլ է, որից հետո միայն նա անցնում է լիարժեք զինվորական ծառայության։ Փոխնախարարը նշեց, որ ուսումնական փուլում զինվորները քրտնաջան աշխատանք են տանում, 17 առարկա են ուսումնասիրում։
«Մենք նաև գիտնականների հետ ենք աշխատում, որոնց անմիջական մասնակցությամբ է մշակվել այդ ծրագիրը։ Ես նաև կարող եմ ասել, որ այդ ուսումնական ծրագիրը վերցված չէ որևէ պետությունից, այլ հատուկ մեր Զինված ուժերի համար է մշակված»,- ընդգծեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին