Բարսեղ Բեգլարյան. Համոզված եմ՝ առաջադրված մեղադրանքը կեղծ է
«Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանը տեղյակ չէ իր դեմ առաջադրված նոր մեղադրանքի մասին։
«Պաշտոնապես ինձ ոչ մեկ տեղյակ չի պահել: Երկուշաբթի ինձ կանչել են Հատուկ քննչական ծառայություն: Ես կգնամ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը միջնորդել է, որ իր ընկերությունը դիզվառելիք մատակարարվի, Բ. Բեգլարյանը պատասխանեց. «Բացառված է, որ Սերժ Սարգսյանը միջնորդեր: Ի՞նչ կապ ունի «Ֆլեշ» ֆիրմայի հետ: Հետո ի՞նչ, որ իմ ընկերն է»։
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով մեկուկես ամիս առաջ հարցաքննվելու ժամանակ առերեսվել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ:
Հարցին՝ արդյո՞ք ձեր դեմ, Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել Ս. Կարապետյանը, ինչպես գրել է մամուլը, նա պատասխանեց, որ չի հիշում, այնքան անլուրջ է վերաբերում դրան: Բ. Բեգլարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ առերեսում չի եղել այս գործով, նաև մեղադրանքն առաջադրելուց հետո չի հանդիպել ու քննարկում չի ունեցել ՀՀ երրորդ նախագահի հետ:
Բ. Բեգլարյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանի դեմ առաջադրված մեղադրանքը կեղծ է. «Սերժ Սարգսյանն իմ ընկերն է եղել, կա ու մնալու է: Գաղտնիք չէ: Համոզված եմ, որ դա այնքան փոքր գործ է, նույնիսկ ծիծաղելի է Սերժ Սարգսյանի դեմ նման մեղադրանք առաջ քաշելը: Սերժ Սարգսյանը ոչ հափշտակող է, միշտ օրենքի տառին համահունչ է գործունեություն ծավալել: Այստեղ գործ չկա, անլուրջ է»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար չի փոխանցել, Բարսեղ Բելգարյանն ասաց. «Ո՞վ է ասել, թե չեմ վճարել։ Գլխավոր գործընկերն էլ ես եմ եղել, 40 միլիոն փոխանցել եմ։ Եվ ես Հայաստանում՝ խոշոր վճարողների օգնության 4-րդ տեղն եմ։ Ինչպե՞ս կարող է չօգնեմ: Այդ հիմնադրամը մեր լավագույն հիմնադրամներից մեկն է, և պետք է ազգովի օգնենք, բարի գործ է»:
«Ազատության»-ը Հատուկ քննչական ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։ Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Բարսեղ Բելգարյանն այսօր դատարանում էր մեկ այլ քրեական գործով. 2018-ին նրան մեղադրանք էր առաջադրվել բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան
- Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է
- «Հրապարակ». Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված է նրա ակտիվությամբ
- «Ժողովուրդ». «Սերժ Սարգսյանը չի կարող մեղավոր լինել նման հարցերում»
- Բողոքարկելու ենք՝ պահանջելով վերացնել քննիչի անօրինական որոշումը. Սերժ Սարգսյանի փաստաբան
- ՀՀԿ. Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում
- Արթուր Դանիելյան.Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա
- ՀՔԾ. Մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին
- Ֆլեշի Բարսեղի գործն ուղարկվել է դատարան
- Մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան