Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ համագործակցության տնտեսական խորհրդի 84-րդ նիստին
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի 84-րդ նիստին:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի հարցեր: Քննարկվել են ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության արդիական հարցերը, Մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը և Մինչև 2020 թվականը ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական համագործակցության միջպետական ծրագրի շրջանակներում պիլոտային միջպետական նորարարական նախագծերի իրականացման ընթացքը:
Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում