«Աննա Հակոբյանի խաղաղության աղավնին չի թառել Մեհրիբան Ալիևայի վրա». Կոնստանտին Տեր-Նակալյան
«Էդ ադրբեջանական փաստաթղթի հրապարակումից հետո առհասարակ ճիշտը բանակցություններից հրաժարվելն էր։ Որովհետև դա խայտառակ, նվաստացուցիչ փաստաթուղթ էր, որին ոչ մի համարժեք արձագանք միջնորդ կողմերից, և անգամ մեր կողմից չհետևեց»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալայանը՝ անդրադառնալով Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին։
Նրա խոսքով, մինչ հայկական կողմն ասում է, որ տեղի ունեցածը խորհրդատվություն էր, մյուս կողմերը հայտարարում են, որ բանակցություններ են եղել. «Հիմա մենք ունենք իրավիճակ, որ ամբողջ աշխարհը պնդում է՝ բանակցություններ են եղել, իսկ մյուս կողմից մեր հարազատ պետությունը մեզ վստահեցնում է, որ ոչ մի բանակցություն չի եղել ու չենք ասելու՝ ինչ է եղել։ Նաև մենք հայտարարել ենք, որ այդ օրը Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ առաջադրելը պայմանավորված էր առաջին հերթին նրանով, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը փորձում էին հանրության ուշադրությունը շեղել էս բախտորոշ իրավիճակից»։
Տեր-Նակալայանը նշում է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հանրության ուշադրությունը շեղվի Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակից։
«Դրա համար տրանսի մասին ֆիլմ կարող են նկարել, դրա համար կարելի ա Սերժ Սարգսյանին՝ Սերգո Կարապետյանի կլյաուզայով մեղադրանք առաջադրել, ամեն ինչ կարելի ա, բացի բուն հարցադրումից, որը մենք արդեն 2 օր է հնչեցնում ենք՝ ինչ բանակցություն է եղել Բրատիսլավայում։ Մենք հիմա տեսնում ենք, որ լինում են ինչ- որ պայմանավորվածություններ՝ որոշ դեպքերում աննախադեպ։ Մենք տեսնում ենք անհանգստացնող դրվագներ գործող իշխանությունների, նրանց հարակից պերսոնաների կողմից, որոնք չեն կարող էդ անհանգստությունները ոչ միայն փարատել, այլ մենակ կարող են խորացնել։ Օրինակ, ինչպես հասկանալ իրավիճակը, երբ Աննա Հակոբյանը հայտարարում է, որ զինվորները զոհվում են հանուն ոչ մի բանի, զենքերից պետք է աղավնի սարքել և այլն։ Էդ ամենը համադրել ադրբեջանական թեզերի հետ, որոնք արդեն ոչ միայն Արցախն են իրենցով արել, այլ ծավալապաշտական նկրտումներ ունեն բուն ՀՀ-ի տարածքների ու բնակավայրերի նկատմամբ, մենք տեսնում ենք, որ էդ խաղաղության աղավնին բնավ չի թառել նույն Մեհրիբան Ալիևայի վրա։ Մենք տեսնում ենք, որ մեզ ասում են, թե իրենք չեն բանակցում, բայց անընդհատ ամեն ինչ լինում է»,- նշեց Կոնստանտին Տեր-Նակալայանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին