Դատարանը խորհրդակցական սենյակում է
Դատավոր Մխիթար Պապոյանին դատախազների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա նիստին Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին։ Միջնորդությանը միացավ նաև մեղադրական եզրակացությունը ստորագրած դատախազ Պետրոս Պետրոսյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները առարկեցին, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ դատախազի կողմից հիշատակված գործը որևէ կերպ չի առնչվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործին։ Փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու իրավական հիմքերը բացակայում են։
Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, սա ոչ թե դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է, այլ՝ միջնորդություն՝ գործը փոխանցել դատավոր Արմեն Դանիելյանին։
«Դատավորի ինքնաբացարկի դեպքում կարող է վատ նախադեպ ստեղծվել և եթե դատավարության կողմերից որևէ մեկին ձեռնտու չէ դատավորը, ապա կարող են նրա վերաբերյալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածել ու այդպիսով դատավոր չի մնա, ով գործ կքննի», - նշեց Հ․ Ալումյանը։
Իր հերթին պաշտպան Ռուբեն Սահակյանը նշեց, որ դատական համակարգի շուրջ ստեղծված մթնոլորտն այնպիսին է, որ դատավորների մեծ մասն այսօր խուսափում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը պետք է քննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան